Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Ձուլակենտրոնը»` խոշոր հարկատու

«Ձուլակենտրոնը»` խոշոր հարկատու
03.04.2013 | 16:28

1966-ին հիմնադրված Չարենցավանի «Ձուլակենտրոն» գործարանը մասնագիտացել է պողպատե, թուջե և ալյումինե ձուլվածքների արտադրության բնագավառում և թողարկում է ձուլվածքներ հանրապետության արդյունաբերական տարբեր ոլորտների համար: 1997-ին ընկերությունն ամբողջությամբ սեփականաշնորհվել է, և կազմավորվել է Չարենցավանի «Ձուլակենտրոն» բաց բաժնետիրական ընկերությունը:
ԲԲԸ տնօրեն Արտակ Մելտոնյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ ընկերության արտադրանքի հիմնական սպառողներն են Զանգեզուրի, Կապանի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինտաները, Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինետը, ԼՂՀ Դրմբոնի լեռնահարստացուցիչ կոմբինատը և Հայաստանի մի շարք այլ ձեռնարկություններ ու կազմակերպություններ:
«Ձուլակնետրոնը» 2012 թ. ՀՀ պետական բյուջե է վճարել մոտ 0,67 մլրդ ՀՀ դրամ և զբաղեցնում է խոշոր հարկատուների ցանկի 144-րդ տեղը:
Արտակ Մելքոնյանի հավաստմամբ` ընկերությունում միջին աշխատավարձը կազմում է 240 հազար դրամ, ունի 325 աշխատակից:
«Ձուլակենտրոնն» իր արտադրանքն իրացնում է հիմնականում ներքին շուկայում, հումք և նյութեր է գնում Հայաստանի ձեռնարկություններից, որոշ չափով ներկրում է նաև Ռուսաստանից, Ուկրաինայից և Իրանից:
irates.am-ի դիտարկմամբ` ինչպես «Ասկե գրուպ», այնպես էլ «Ձուլակենտրոն» ընկերություններում պահպանվել են խորհրդային տարիներից մնացած արտադրական պայմանները և գործիքները:
«Որքանո՞վ են դրանք համապատասխանում ներկա անվտանգության չափանիշներին»,- հարցն ուղղեցինք Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանին:
Ըստ Հարությունյանի` միայն «Ասկե գրուպ»-ի վառարանն է, որ մնացել է խորհրդային տարիներից, և որը վերազինելու համար խոշոր միջոցներ են անհրաժեշտ: Էկոնոմիկայի նախարարի տեղակալը հիշեցրեց, որ ձեռնարկությունում աշխատող բանվորներն ունեն մասնագիտական լավ պատրաստվածություն և տիրապետում են անվտանգության կանոններին:
Տիգրան Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ ընկերության շատ մասնագետներ վերապատրաստվել են Եվրոպայում, մասնավորապես` Գերմանիայում:


Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3949

Մեկնաբանություններ